Նոր Կադրեր. Մոսկվայում գնդակահարել են ադրբեջանցի օրենքով գող Ալի Հեյդարովին

Մոսկվայի Ավիացիոն փողոցում գտնվող ֆիթնես ակումբում սպանվել է 40-ամյա օրենքով գող Ալի Հեյդարովը (Ալբերտ Ռիժի)։

Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով Քննչական կոմիտեին:

 

Աղբյուրի հաղորդմամբ, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննչական կոմիտեում մինչ այժմ հաստատվել է, որ ապրիլի 12-ի ցերեկը ֆիտնես ակումբի տարածքում գտնվող անհայտ անձը մի քանի անգամ կրակել է տղամարդու վրա, որը տեղում մահացել է: Քննիչներն ու քրեագետներն արդեն ժամանել են դեպքի վայր:

Գործը հարուցվել է սպանության և զենքի ապօրինի շրջանառության վերաբերյալ հոդվածներով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.