Քիչ առաջ ջրամբարում փրկարարները հայտնաբերել են քաղաքացու դի

Ապրիլի 9-ից 12-ը Հրազդան քաղաքում կորած քաղաքացու որոնողական աշխատանքներն իրականացնելու համար դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 17։04-ին «Աղբյուրակ» ջրամբարում փրկարարները հայտնաբերել են Ց․ Ն․-ի դին։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին, ժամը 19։29-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում քաղաքացի Ց․ Ն․-ն (ծնված 1965 թ․) փորձում է ինքնա­սպան լինել՝ նետվելով «Աղբյուրակ» ջրամբարը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն «Աղբյուրակ» ջրամբարի ափամերձ հատվածում հայտնաբերել էին քաղաքացու անձնական իրերը։  Մթության և եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները դա­դարեցվել են։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.