Երեկ սրտի կաթվածից մահացել է ՀԱԿ վարչության անդամ, Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանը։
Գրիգոր Ոսկերչյանը ծնվել էր 1956թ. հոկտեմբերի 1-ին Քամըշլիում (Սիրիա):
Գրիգոր Ոսկերչյանը եղել է ՀՀՇ անդամ, մասնակցել 1988-ի Շարժմանը, 2008 թվականին նա եղել է Աբովյան քաղաքում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետը:
Մարտի 1-ի իրադարձություններից հետ, նրան զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք էր առաջադրվել, ինչից հետո նա ապօրինի կալանավորվել էր և դատապարտվել երկու տարվա ազատազրկման, սակայն համաներումով ազատ էր արձակվել։
Դրանից հետո Գրիգոր Ոսկերչյանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը 2018 թվականի հոկտեմբերի 18-ին հրապարակել է «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5–րդ հոդվածի 3-րդ կետի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության, ողջամիտ ժամկետում դատաքննության կամ մինչեւ դատաքննությունն ազատ արձակվելու իրավունքի խախտում: