Քիչ Առաջ. Խոշոր ավտովթար Վանաձորում...կան վիրավորներ...

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Ford մակնիշի 34 TC 371 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում ՝ դեպի Դիլիջան ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը և կողաշրջված վիճակում հայտվել շենքի բակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների և Վանաձորի հրշեջ-փրկարաների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ

սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյաի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիրվ կառավարմա կենտրոնի պատասխաատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստռիկանության Գուգարքի բաժին, որտեղից ժամաել է օպերատիւվ խումբը՝ բաժնի պետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ: Վանաձորի հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և սահմանազատել տարածքը: Փաստի առթի

ՃՈ 2-րդ սապայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատարստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը զինվորականներ են և վթարի պատճառներից է նաև այն, որ ճանապարհը ամբողջովին եղել է մերկասառույց, պատկան մարմինները չեն բարեհաճել ճանապարհը մշակել աղ ու ավազով, ինչը պետք է կատարվեր Վանաձորի քաղաքապետրանի կողմից, և անվադողերն էլ կիսամաշ էին՝ ոչ ձմեռային, մինչդեռ տևական ժամանակ է՝ ՀՀ Ճանապարհայի Ոստիկանությունը,

Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Կապի նախարարությունը հորդորում են վարորդներին, որպեսզի երթևեկեն բացառապոս ձմեռային անվադողերով, ինչը առաջին հերթին բխում է հենց իրենց շահերից: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Քիչ Առաջ. Խոշոր ավտովթար Վանաձորում...կան վիրավորներ...Քիչ Առաջ. Խոշոր ավտովթար Վանաձորում...կան վիրավորներ...Քիչ Առաջ. Խոշոր ավտովթար Վանաձորում...կան վիրավորներ...


Նյութի աղբյուր՝ shamshyan.com