Դոնեցկում՝ մեկ շաբաթվա հրետակոծության հետևանքով կորուստների մասին

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում երկու մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել՝ Ուկրաինայի կողմից հրետակոծության արդյունքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հանրապետության օմբուդսմենի գրասենյակին հղումով:

ԴԺՀ-ի ՄԻՊ գրասենյակի աշխատակիցը նշել է նաև, որ ռազմական գործողությունների արդյունքում տարեսկզբից տարբեր ծանրության աստիճանի վիրավորում է ստացել 13 մարդ, զոհվել է 20 մարդ: Հակամարտության 7 տարիների ընթացքում ընդհանուր առմամբ զոհվել է 4983 մարդ, այդ թվում՝ 91 երեխա:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.