Դուբայում մերկ լուսանկարված աղջիկներից մեկը ռուս օլիգարխի դուստրն է

Դուբայի երկնաքերերից մեկի պատշգամբում մերկ լուսանկարված աղջիկներից մեկը ռուս օլիգարխներից մեկի դուստրն է, տեղեկությունը հայտնվել է Mash Telegram-ալիքում:

Հիշեցնենք՝ ապրիլի 3-ին սոցկայքերում լուսանկարներ էին հայտնվել, որոնցում մի խումբ ռուս մոդելներ մերկ ֆոտոսեսիայի են մասնակցել: Ականատեսներն այդ մասին տեղեկացրել էին ոստիկանությանը: 40 ձերբակալվածների թվում է ՌԴ Ազգային կորպորատիվ բանկի նախագահի դուստրը:

Մոդելներ կան Ուկրաինայից, Մոլդովայից ու Բելառուսից: Նշվում է, որ աղջիկներին սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում և տուգանք 5.000 դրահմա՝ մոտ 105 հազար ռուբլի: Իսկ միջոցառման կազմակերպիչը կարող է բանտարկվել 1.5 տարով և տուգանվել 50.000 դրահմայով:

Դեսպանատան աշխատակիցները կարծում են, որ Ռամադան մահմեդական տոնի կապակցությամբ, հնարավոր է, ֆոտոսեսիայի մասնակիցների նկատմամբ համաներում կիրառվի:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.