Անհայտ անձը խաղահրապարակում կրակել է 10-ամյա երեխայի վրա

Լենինգրադի երկրամասում անհայտ անձը խաղահրապարակում կրակել է երեխայի վրա: Այս մասին հայտնում է Լենտան: 10-ամյա տղան պարանոցի վնասվածքով հոսպիտալացվել է:

Հայտնվում է, որ երեխայի պարանոցից փամփուշտի նմանվող առարկա է դուրս բերվել: Երեխան վստահեցրել է, որ պարանոցի շրջանում ցավ է զգացել զբոսանքի ժամանակ:

Քրեական գործ է հարուցվել, իրավապահները փնտրում են կրակ բացողին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.