Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Գեորգի Կիմի Պողոսյանը մահացել է այսօր առավոտյան ժամը 7:30-ին, սրտի կանգից: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Պողոսյանի հարազատներից մեկը։
Ավելի վաղ ճանաչված բժշկի մահվան լուրը Facebook-ի իր էջում հայտնել էր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Ազգականի խոսքով՝ մահը վրա է հասել մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, ուր Պողոսյանը տեղափոխվել էր 20 օր առաջ կորոնավիրուսի պատճառով։
«Կարելի է ասել, որ նա հաղթահարել էր կորոնավիրուսը, սակայն շարունակում էր մնալ բժիշկների հսկողության տակ։ Առավոտյան նրա սիրտը կանգ է առել», - ասաց Պողոսյանի ազգականը։ Նա նաև նշեց, որ Գեորգի Պողոսյանը տառապում էր սրտանոթային հիվանդություններով։ Վերջին տարիներին նրա սրտի վրա կարդիոստիմուլյատոր էին տեղադրել (օգնում է կարգավորել սրտի սինուսային ռիթմը, -խմբ.)։
Մանրամասներն՝ այստեղ