Դոնեցկը հայտարարել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով երեխա է մահացել

Այսօր ուկրաինական անվտանգության ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեխա է զոհվել , վիրավորվել՝ մի կին, լրագրողներին ասել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ոստիկանության խոսնակը։Հաղորդում է Ռիա Նովոստի-ն ։

«Ուկրաինայի զինված ուժերի 59-րդ բրիգադի զինյալները,կատարելով հանցավոր հրաման,կիրառել են անօդաչու թռչող սարք, որը հագեցած է եղել ինքնաշեն պայթուցիկ սարքով», – ասել է խոսնակը:

Նա նշել է, որ հարձակման թիրախը Ալեքսանդրովսկոյե գյուղի բնակելի թաղամասն է եղել:

«Ուկրաինացի զինյալների հանցավոր գործողությունների հետևանքով 2016-ին ծնված երեխան մահացել է, իսկ տեղի բնակչուհին ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնությունը »,- ասել է խոսնակը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.