ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է Դոնբասում պատերազմի մեկնարկից զոհված երեխաների թիվը

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտնել է երեխաների թիվը, ովքեր զոհվել են Դոնբասում ականների և պայթուցիկ սարքերի պատճառով։ Կազմակերպության տվյալներով՝ 2014 թվականի ապրիլից 2020 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում ականների և պայթուցիկ սարքերի զոհն է դարձել 42 երեխա։

 

Մահվան դեպքերի մեծ մասը տեղի է ունենում, երբ երեխաները վերցնում են պայթյունավտանգ առարկաները՝ կարծելով, թե դրանք խաղալիքներ են։ Վերոնշյալ ժամանակահատվածում վիրավորում է ստացել 144 երեխա։

Հիմնադրամում նշել են, որ ականային վտանգավորության հարցերով երեխաների ուսուցումը չափազանց կարևոր է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններւմ ականազերծումը 25-30 տարի կպահանջի։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.