Կյանքից հեռացել է Արցախի ՀԵՐՈՍ,գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը. Armeniapress

  Մարտի 31-ին 81 տարեկանում մահացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Այս մասին «Արմենիապրես»-ին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից:

 

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում: Տեր-Թադևոսյանն ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին:

 «Արմենիապրես»-ը իր  խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Արցախի ՀԵՐՈՍ, ՄԵԾԱՏԱՌՈՎ ՄԱՐԴ, ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ, ԱՐԿԱԴԻ ՏԵՐ -ԹԱԴևՈՍՅԱՆԻ հարազատներին ու մերձավորներին մեզ բոլորիս` մեծ կորստի համար։ Խոնարհվում եմ…

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.