Ասկերանի շրջանում հայտնաբերվել են «Սմերչ»-ից արձակված հրթիռակասետային ռումբեր և այլ զինատեսակներ

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի տարածքում հայտնաբերվել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված հրթիռակասետային ռումբեր և այլ անծանոթ զինատեսակներ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«ԱԻ պետական ծառայության սակրավորական մեկ ջոկատ մեկնել է դեպքի վայր: Հնարավոր է հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծվի տեղում»,- նշում են ԱԻՊԾ-ից և հորդորում պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.