Իրանը հարվածել է իսրայելական XT Management ընկերությանը պատկանող բեռնատար նավին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է իսրայելական 12 հեռուստաալիքը:
«Տանզանիայից Հնդկաստան ուղևորվող բեռնատար նավը վաղ առավոտյան խփվել է Արաբական ծովում իրանցի զինվորականների արձակած հրթիռից: Նավը վնասվել է, բայց շարունակել է ճանապարհը դեպի նշանակման վայր՝ նավահանգիստ»,- ասված է տեղեկատվության մեջ:
Հեռուստաընկերությունն ընդգծում է, որ նավը պատկանում է իսրայելական ընկերությանը, որի գրասենյակը գտնվում է Հայֆայում: Ընկերության սեփականատեր Ուդի Էնջելը տեղեկացվել է տեղի ունեցածի մասին:
Նավը կշարունակի իր ճանապարհը նախանշված ուղիով, վերանորոգումը նախատեսված է Հնդկաստանում: