Երեկ, շուրջ կեսգիշերին Իրանի Սպահանի նահանգում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, փոխանցում են իրանական ԶԼՄ-ները։
Ավտովթարի արդյունքում 21 մարդ է զոհվել։ 3 մարդու տարբեր աստիճանի վնասվածքներով մերձակայքում գտնվող հիվանդանոցներ են տեղափոխել։
Նշվում է, որ միջքաղաքային մայրուղով բենզին տեղափոխող բեռնատարը ուղևորատար ավտոբուսին է բախվել։