Գորի քաղաքի շրջանային դատարանը (Շիդա Քարթլիի շրջան) ցմահ ազատազրկման է դատապարտել Թուրքիայի քաղաքացուն՝ վրացի ոստիկանի կանխամտածված սպանության համար, ասված է Վրաստանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ:
Սպանությունը կատարվել էր անցյալ տարվա հուլիսի 1-ին Գորի քաղաքում: Օտարերկրացին սպանել էր ոստիկանի, որի տանը վարձակալությամբ բնակվում էր:
Դատավարության ընթացքում ապացուցվել է, որ օտարերկրացին դանակով հարձակվել է քնած տանտիրոջ վրա և երեխաների ներկայությամբ առանձնակի դաժանությամբ մի քանի հարված հասցրել զոհին, ապա՝ փախել հանցագործության վայրից: Ոստիկանը վերքերից տեղում մահացել էր:
Ոստիկանությունը նույն օրը ձերբակալել էր մարդասպանին։