Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՓՇ-ն այսօր հայտարարություն էր տարածել, որտեղ հայտնում էր Բաղրամյան պողոտան ազատելու մասին։
Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը պայքարի ներկա շրջափուլում որոշել է.
1. Սկսել քաղաքական ակցիաների նոր ալիք՝ ընդլայնելով գործողությունների աշխարհագրությունն ու մարզերի բնակչության ընդգրկվածությունը:
2. Հանրային ճնշման պահպանման և Շարժման հետագա գործողությունների համակարգման նպատակով Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը հայտարարել Շարժման շտաբ:
3. Վերականգնել Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը՝ վերացնելով քաղաքացիների համար ստեղծված անհարամարությունը:
Ստորև ներկայացնում ենք լուսանկար Բաղրամյան պողոտայից, ցուցարարները պողոտան վերածել են իսկական աղբանոցի։