Ռուսական օդուժը` կրկին ռմբակոծել է Իդլիբը

Կիրակի օրը ռուսական օդուժը հարված է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում գործող թուրքամետ խմբավորումների զինյալների տեղակայման վայրերին։

Reuters գործակալության տեղեկություններով՝ ռուսական օդանավերի հիմնական թիրախը Թուրքիայի հետ սահմանին գտնվող Բաբ-ալ-Հավայի շրջանն էր։

Թուրքիայի հովանավորությունը վայելող «Սիրիական ազգային բանակ» խմբավորման տվյալներով՝ կիրակի երեկոյան ռուսական կողմը բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել նաև թուրք-սիրիական սահմանի անմիջական հարևանությամբ գտնվող Քահ քաղաքում տեղակայված փախստականների ճամբարին հարող տարածքներին։

Սիրիայի հյուսիսում փրկարարական աշխատանքներ իրականացնող «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության ներկայացուցիչները պնդում են, որ ռուսական օդուժը ռմբակոծել է նաև Սարմադա քաղաքի հարևանությամբ գտնվող գազի պահեստարանը։

«Սիրիական ազգային բանակի» պաշտոնական ներկայացուցչի պնդմամբ, Իդլիբում օդային հարվածների վերսկսմամբ Ռուսաստանը ցանկանում է ապակայունացնել իրադրությունը սիրիական զինված ընդդիմության վերահսկողության ներքո գտնվող վերջին շրջանում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.