Խիստ ձնաբքի պայմաններում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է․

«Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.