Ռուս զինվորականները հարված են հասցրել Սիրիայի հյուսիս-արեւմուտքում՝ Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող տարածքներին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ապստամբների շրջանում աղբյուրներին ու ականատեսներին:
Աղբյուրները հայտնում են, որ ռուսական ավիացիան հարվածել է Իդլիբ նահանգի Սարմադա քաղաքի մատույցներում գտնվող սահմանային անցակետը, իսկ «երկիր-երկիր» հրթիռը ոչնչացրել է Կախ քաղաքում գտնվող թիրախը: Միևնույն ժամանակ, ըստ գործակալության, Սարմադի մոտակայքում գազի օբյեկտ է վնասվել, զոհերի մասին տեղեկատվություն չկա: