Մահացել է ախալցխացի բուժքույրը, որը COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում

Մահացել է 28-ամյա բուժքույր Մեգի Բաքրաձեն, որը Ախալցխայում COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում: Տեղեկությունը հաստատել է Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լալի Թուրձելաձեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կրիտիկական վիճակում գտնվող երիտասարդ կնոջ մոտ առավոտյան սրտի կանգ է արձանագրվել: Ժամը 12-ին մոտ տեղի է ունեցել սրտի կրկնակի կանգ, որից հետո արձանագրվել է կենսաբանական մահը:

Նախօրեին, AstraZeneca-ի պատվաստանյութի ներարկումից հետո, ենթադրաբար, 27-ամյա բուժքրոջ մոտ անաֆիլակտիկ շոկ է առաջացել: Նրան տեղափոխել են Թբիլիսի: Սա Վրաստանում COVID-19-ի դեմ պատվաստումից հետո առաջացած առաջին լուրջ բարդությունն է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.