Օնիկ Գասպարյանն իրար հերթ չտալով հայցեր է ներկայացնում դատարան, հասկացել է իր պարտությունը, փորձում է ելքեր փնտրել

Իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատվելուց հետո Օնիկ Գասպարյանը ինչպես և հայտարարել էր դիմեց վարչական դատարան:  Ինչպես վկայում է   DataLex դատական տեղեկատվական համարգը, մարտի 10-ից մինչև մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում Օնիկ Գասպարյանի անունից վարչական դատարանը ստացել է 3 հայցադիմում։

 

  • Վարչական դատարան ներկայացված նշված հայցադիմումներից առաջինը՝ ՎԴ/2029/05/21 վիճարկման հայցը  անվավեր է ճանաչվել և վերադարձվել է դատավոր Մհեր Պետրոսյանի կողմից։
  • Վարչական դատարան ներկայացված երկրորդ հայցադիմումը՝  ՎԴ/2014/05/21 ճանաչման հայց — առոչինչ է ճանաչել, վերադարձվել է, փոխարինվել է այլ հայցով՝ իրավահարաբերության բացակայության ճանաչում, և դրա շրջանակներում բավարարվել է հայցի ապահովումը։
  • Վարչական դատարան ներկայացված երրորդ հայցադիմումը՝ ՎԴ/2267/05/21 ճանաչման հայցը, առոչինչ ճանաչելու  մասին է,  որն արդեն  մակագրվել է դատավոր Լիանա Օնիկի Հակոբյանին։ 

Ընդամենը մեկ շաբաթում Օնիկ Գասպարյանի անունից վարչական դատարան ներայացված 3 դատկան հայցերը վկայում են այն մասին, որ վերջինս շատ լավ գիտակցում է, որ իրավունքի ուժով ազատվել է ԳՇ պետի պաշտոնից, բայց անընդհատ փորձում է ելքեր փնտրել ստեղծված իրավիճակից։  Բայց միաժամանակ Օնիկ Գասպարյանն էլ ավելի է անլրջացնում ստեղծված իրավիճակը, քանի որ վարչական դատարանի դատավորների կայացրած որոշումները չեն կարող հակասել միմյանց։

Վերը թվարկվածը փաստում է մի բանի մասին, որ Օնիկ Գասպարյանն ու վերջինիս իրավապաշտպանները գիտակցում են, որ Օնիկ Գասպարյանի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատման որևէ պրոցես կասեցված չէ և հայցի ապահովումը որևէ կերպ չի վերականգնում Օնիկ Գասպարյանին իր պաշտոնին, ինչի պատճառով էլ  ստեղծված իրավիճակից վերջիններս փորձում են ելքեր փնտրել՝  նոր հայցադիմում ներկայացնելով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Օնիկ Գասպարյանն իրար հերթ չտալով հայցեր է ներկայացնում դատարան, հասկացել է իր պարտությունը, փորձում է ելքեր փնտրել