Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանում ականի պայթյունի հետևանքով մահացել է ադրբեջանցի ընտանիքի երկու անդամ, ևս երեք մարդ վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենիապրես»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:
2020 թվականի նոյեմբերի 9-ին պատերազմի ավարտից հետո ականապայթյունների հետևանքով մահացել է 12 ադրբեջանցի, 14-ը վիրավորվել են: