Աղմկահարույց ձերբակալություն Զվարթնոց օդանավակայանում. կալանավորվել է Հայաստան ժամանած Լիսկայի որդին

MediaNews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ այսօր երեկոյան իրավապահները աղմկահարույց ձերբակալություն են իրականացրել Զվարթնոց օդանավակայնում։

 

Երևան էր ժամանում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդին, որին հարազատները պատրաստվել էին մեծ շուքով դիմավորել,  սակայն մեծ շքախմբով օդանավակայան ժամանած հարազատները ստիպված են եղել ձեռնունայն վերադառնալ, իրավապահներն իսկական անակնկալ են մատուցել Սուրիկ Խաչատրյանի ամբարտավան որդուն։

Ընդ որում Լիսկայի որդու ձերբակալությունը իրավապահների կողմից իրականցվել է բոլորի աչքի առաջ, շատերն անգամ արձագանքել են, որ իրավապահները կոշտ մեթոդների են դիմել։   Երկար ժամանակ արդարադատությունից խուսափող Լիսկայի որդուն գետնին փռելուց  ու  ձեռնաշղթաներ հագցնելուց հետո վերջինս ոստիկանական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։  Լիսկայի որդուն մեծ շքախմբով դիմավորելու եկած հարազատները մնացել են տեղում շվարած։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.