«Բայց քոռերը, պարզվում է, որոշ բաներ տեսնում են...». Ալիս Սողոմոնյան

ՔՈՌԵՐԸ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ

Բայց քոռերը, պարզվում է, որոշ բաներ տեսնում են: Օրինակ լևոն պետրոսյանը, որի ազգանվանը կարելի է նաև Տեր բառն էլ ավելացնել, որոշակի տեսնում է, որ իր նախկին համախոհ, հետո նախկին հակառակորդ վազգեն մանուկյան կոչված մի բանսարկու երեք կետից կազմած «հրովարտակ» է արձակել, որի առաջին երկու կետերը, մեղմ ասած, ապուշություն են:

Ճիշտ է, այս լևոնը, աղվես վազգենի ներկայացրած այդ երեք կետերից առաջին երկուսը «ապուշություն» բառով չի բնորոշում (երևի խնայում է իր նախկին համախոհին ու նախկին հակառակորդին), բայց դե գոնե մերժում է դրանք:

Բայց այս քոռ լևոնի «կարծիքի» շարունակությունն արդեն ինքնին ապուշության բարձրագույն գագաթնակետն է: Վարչապետի հրաժարական պահանջող այս առաջին թալանչին, գնաց-միացավ այն խաժամուժին, անգամ միացավ չկաթողիկոսին:

Սա, ի՞նչ է, հիշողություն չունի՞, որ մտաբերի, թե Նիկոլ Փաշինյանն ի՜նչ անօրինակ ջանքեր էր թափում, երբ ինքը՝ լևոն կոչված նախկին նախագահը, շառաչուն ապտակ էր ստացել հանցագործ ռոբիկ քոչարյանից ու բողոքում էր, որ ընտրությունները կեղծվել են: Ասացինք տեսողությունից է թույլ, բայց հիշողությունի՞ց էլ է թույլ:

Այդքան շո՞ւտ մոռացավ Նիկոլ Փաշինյանի հավատարմությունը:

Ասենք մոռացկոտությունը հատուկ է թույնով լցված քայլող սրվակ այս լևոն պետրոսյանի համար: Օրինակ, նա շատ արագ է մոռացել, թե ինչպես կոպեկներ արժեցող վաուչերներով իր շրջապատի մարդկանց վաճառեց հարյուրավոր գործարաններ՝ այնտեղ տասնամյակներով աշխատող բանվորներին անաշխատ ու կարիքի մեջ թողնելով:

Մոռացե՞լ է, թե ինչպես կոնյակի գործարանը վաճառեց՝ այնտեղ եղած հարյուրավոր տակառ կոնյակների ընդամենը մեկ տակառի գնով:

Մոռացե՞լ է, այն 500 միլիոն դոլարի մասին, որ Եսայի Տեր-Ստեփանյանի միջոցով երկրից հանեց ու արտերկրի բանկերում տոկոսների տակ դրեց: Գուցե ինքը հիմա այդ տոկոսների հաշվի՞ն է ապրում: Սա չի՞ նշանակում, որ Հայաստանի առաջին թալանչին ինքն է:

Մոռացե՞լ է, թե ինչպես Արցախյան առաջին պատերազմում ֆիդայի հրաշալի տղաների հաղթանակը վախկոտությամբ ընդունեց ու դիվանագիտության դաշտում պարտություն կրեց՝ հաղթողի դիրքը զիջելով պարտվողի դիրքին: Եվ դրա արդյունքն եղավ ազատագրված տարածքները վերադարձնելու իր տխրահռչակ ծրագիրը՝ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածով: Փաստորեն նա ստորաբար մսխեց մեր հաղթանակը:

Այս քոռը որոշ բան հիշում է, շատ բան էլ չի հիշում:

Չի հիշում, թե ինչպես Ղարաբաղից բերեց ու մեր ազգի գլխին կապեց երկու դավաճան հայվաններ ռոբիկ քոչարյանին ու սեռժիկ սարգսյանին: Սա, այս տափուկ անտերը, ո՛չ միայն շատ բան չի հիշում, այլև ստրկաբար խոնարվում է նրանց առաջ, ովքեր Հայաստանը քարուքանդ են արել, ովքեր հիմա էլ՝ երկուսը ստվերից (թաքուն հանդիպելով նրանց հետ), իսկ ծեր աղվես վազգենը՝ բացահայտ, շարունակում են բզկտել երկիրն ու ժողովրդին:

Եվ ի՞նչ է բարբաջում հիմա սա, որ առոք-փառոք ապրում է իրեն հատկացված ասաբնյակում ու վայելում իր գողացածները: Սա ասում է, թե Նիկոլ Փաշինյանի համար պետք է արտերկում ժամանակավոր ապաստարան ապահովել: Պարզից էլ պարզ է, որ սրա ուղեղն ամբողջովին բթացել է, գուցե ռոբիկի հետ ծածուկ հանդիպումների՞ արդյունք է: Սա չի՞ հասկանում, որ նույնանում է հանցագործներ ռոբիկի և սեռժիկի հետ, որոնք ամեն ինչ արեցին, որ Արցախյան այս վերջին պատերազմում պարտություն գրանցվի, և այդ պարտության համար դավաճանի պիտակը կպցվի Փաշինյանին՝ պղծելով անմեղ նահատակների հիշատակը:

Տարիներով Մատենադարանի հին ձեռագրերի վրա ճգնած, մեռած լեզուների պրոֆեսոր այս վայ գիտնական քոռ անտերի ուղեղը լրիվ մթագնել է: Եվ սա, իր բութ ուղեղով, սկսել է լոլո կարդալ, սկսել է իր նման հանցագործ էն երկու դավադիր, անհայրենիք ղարաբաղցիների կամակատարը դառնալ՝ միանալով նրանց իր ազգադավ, իր դավաճան պահվածքով:

Ամո՛թ սրան, որ հիշողության կորուստ ունի:

Ամո՛թ սրան, որ ժողովրդի զգացմունքների նորբ լարերի վրա փորձում է աճպարարություն անել:

Մեկընդմիշ հիշիր, պետրոսյան լևոն, ես և ժողովրդի առողջ դատող մասը Նիկոլ Փաշինյանի կողքին ենք: Մեզ մի՛ փորձիր խառնել փողոցներում կապիկություններ անող ազգադավ խաժամուժի հետ, որին դու արդեն անինքնասերի խոնարհությամբ ու անամոթաբար միացել ես ոչինչ չասող քո այս հերթական հայտարարությամբ:

Ես մեկ բառով եմ բնորոշում քեզ՝ դու պարզապես ժպտացող սրիկա ես, լևոն-տեր պետրոսյան:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.