Մարտի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն 3-րդ թաղամասի 30 շենքի բակում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն թաղամասի բնակիչ 30-ամյա Անուշավան Ք.-ի դին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև՝ արդյոք տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, քանի որ նա կամ իրեն նետել է կամ անզգուշաբար վայր է ընկել 10-րդ հարկի պատշգամբի բաց պատուհանից:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: