Նոր մանրամասներ դաժան՝ սպանությունից. Ի՞նչից է սկսվել վենդետան

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Գյումրիում տեղի ունեցած դաժան վրեժխնդրության հողի վրա տեղի ունեցած սպանությունից: Մեզ հայտնի է դարձել, որ վիրավորումներ ստացած անձանցից մեկը սպանված տաքսու վարորդի կինն է՝ Անուշը , իսկ ահա մյուս վիրավորը սպանվածի հորաքրոջ տղան՝ Արմենը: Իսկ ինչու է ամիսներ առաջ ավտովթարից մահացած օպերլիազորի եղբայրը սպանել տաքսու վարորդին: Բանն այն է, որ նա եղբոր՝ էմիլ Թամոյանի մահվան մեջ մեղադրել է տաքսու վարորդին՝ Ռաֆիկ Մնացականյանին:
Ինչից է սկսվել վենդետան:

Հունվարի 30-ին ավտովթար էր եղել Արագածոտնի մարզում: Մի քանի մեքենա բախվել էին միմյանց, ինչի արդյունքում տաքսու վարորդ Ռաֆայել Մնացականյանի ուղեւոր Էմիլ Թամոյանը, որը պատերազմի մասնակից էր եւ աշխատում էր օպերլիազոր, մահացել էր: Արդյունքում, 2 ամիս անց մահացած Էմիլ Թամոյանի եղբայրը վրեժ լուծեց տաքսու վարորդ Ռաֆիկ Մնացակայանից եղբոր մահվան համար: Նշենք, որ սպանվածն ու սպանողը ապրում են նույն թաղամասում:

Հիշեցնենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 10/2 շենքի բակում դի կա։ Ըստ տեղեկությունների կատարվածը վենդետա է: Բանն այն է, Մաստարա գյուղի բնակիչ, 74-ամյա Վոլոդյա Սիմոնյանը, Mercedes մակնիշի 35 CF 976 համարանիշի ավտոմեքենան վարել էր Գյումրիի բնակիչ, 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանը, իսկ Mercedes մասկնիշի 69 GM 777 համարանիշի ավտոմեքենան վարել էր Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, 75-ամյա Հովհաննես Ստեփանյանը:

Վթարի հետևանքով Ռ. Մնացականյանի ուղևորներ, Գյումրիի բնակիչ, 36-ամյա Էմիլ Թամոյանը, Թալինի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել էր, իսկ նրա հայրը՝ Գյումրիի բնակիչ, 61-ամյա Արտուշ Թամոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Թալին» բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Հ. Ստեփանյանի ուղևորներ, Երևանի բնակիչ, 71-ամյա Զինաիդա Ստեփանյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 66-ամյա Լարիսա Ստեփանյանը և ГАЗель-ի վարորդ Վ. Սիմոնյանը, իսկ վթարից ժամեր անց նաև Mercedes-ի վարորդ Ռ. Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Թալին» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր, կոչումով ոստիկանության մայոր էր և Երևան էր գալիս, քանի որ վերջին պատերազմի ժամանակ վիրավորում էր ստացել ձեռքի հատվածում և այն պետք է պրոթեզավորվեր:

Եվ ահա Շամշյանի տեղեկություններով՝ նշված վայրից ևս 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ սպանությոնը կատարելու կասկածանքով որոնվում է Արագածոտնի մարզում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ -ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի եղբայրը։ Սպանվածն էլ տաքսու վարորդն է, ով վթարի օրը օպերլիազորին տեղափոխում էր Երևան։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.