«Հայրենիքի փրկության շարժման» անդամները այցելել են Արթիկ, սակայն քաղաքացիները վերջիններիս դիմավորել են ձիու հետույքին փակցված «Վազգեն հեռացիր» գրությամբ:
Նշենք նաև , որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ Նա նշեց, որ խորհրդարանական ուժերի միջև կոնսենսուսի հնարավորություն կա, բայց կոնսենսուս պետք է փնտրել նաև դրսում։
Մարուքյանի խոսքով՝ իշխանությունները արտահերթ ընտրություններ անելու կամք ունեն։ Նա ասաց, որ եթե Խորհրդարանի լուծարման գործընթաց սկսվի, ապա նրանք ոչ մի կերպ չեն խոչընդոտելու դրան և սիրով կգնան դրան։
ԼՀԿ ղեկավարը կարծիք հայտնեց, որ ճիշտ կլինի, եթե ընտրություններն ավարտված լինեն հունիսի 1-ին, իսկ դա նշանակում է, որ Խորհրդարանի լուծարման գործընթացը պետք է սկսել առաջիկա 10 օրվա ընթացքում։