Գևորգ Վոլոդյայի Պետրոսյանը հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (12 մայիսի, 2009 – 23 նոյեմբերի, 2009), ՀՀ ԱԺ պատգամավոր 2018 թվականից (մինչև 2021 թվականի փետրվար «Բարգավաճ Հայաստան» խմբակցությոնից»)։
1996 թվականից ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում դասավանդում է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային իրավունք», իսկ 2002 թվականից՝ նաև «Քաղաքացիական ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում» և «Հսկողությունը և վերահսկողությունը աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ» մասնագիտական դասընթացները։
1996-2002 թթ. — Երևանի «Գրիգոր Զոհրապ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան։
2002-2005 թթ. — Վանաձորի հայ-ռուսական միջազգային համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ։
1998 թվականից ՀՀ իրավաբանների միության անդամ է։
Պետական և քաղաքական գործունեությունը
2004-2005 թթ. — Երևանի Նոր Նորք համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար։
2007 թ. դեկտեմբերից 2008 թ. հուլիս — Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի իրավական վերահսկողության վարչության պետ։
2009 թ. մայիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար[2]։
2009-2010 թթ. և 2015-2016 թթ. — ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ։
2009 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Նախագահի հրամանգրով ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից[3]։ Շրջանառվող լուրերի համաձայն, պաշտոնանկության պատճառն էր լրագրողին սպառնալը։
2010 թ. դադարեցրեց իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
2015 թ. վերակագնեց իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
2016 թ. մարտի 12-ին կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ հեռացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ կուսակցության հասցեին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում վարկաբեկիչ գնահատականներ հնչեցնելու համար։
2017 թ․ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով։
2018 թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ ցուցակով։
2021 թ․ փետրվարի 16-ին լքել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: