«Հրմշտոց, վանկարկումներ..․». ընդդիմադիրների ակցիան նախագահականի մոտ

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակիրներն այսօր հավաքվել են նախագահական նստավայրի մոտ և փորձել են խոչընդոտել Փաշինյանի մուտքն այնտեղ։ Ոստիկանությունը թույլ չի տվել մոտենալ նախագահականին։ Ակցիայի ընթացքում հրմշտոց է սկսվել ընդդիմադիրների և տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների միջև։ Վարչապետին սպասարկող ավտոշարասյանը, այնուամենայնիվ, հաջողվել է Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկով անցնել և անխոչընդոտ մտնել նախագահական նստավայր։ Այդ ընթացքում հավաքվածները տարբեր վանկարկումներ են հնչեցրել։

 

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահի աշխատակազմից հայտարարել էին՝ Արմեն Սարգսյանը հանդիպելու է Նիկոլ Փաշինյանին, ԱԺ «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին։ Ավելի վաղ Հայրենիքի փրկության շարժում կուսակցությունների խումբն ակցիա է իրականացրել նաև ՀՀ ԱԳՆ-ի մոտ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.