Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շահերը ակտիվ կերպով պաշտպանող Ելենա Մազուրը մարզական-առողջական կենտրոնի անվան տակ հասարակաց տուն է նախաձեռնել: Այդ մասին լրագրողներն իմացել են սեփական հետաքննության ընթացքում:
Ելենա Մազուրի անունով երկու ընկերություն է գրանցված՝ երկուսն էլ միևնույն հասցեում: Սակայն երբ լրագրողները ժամանեցին այնտեղ, ոչինչ չհայտնաբերվեց սովորական հասարակաց տնից բացի, որտեղ մատուցվող ծառայությունների արժեքը կազմում է երկու հազար ռուբլի մեկ ժամի համար: Աշխատողներից մեկը պատմել է, որ այնտեղ մշտապես աշխատում են հինգից վեց աղջիկներ:
Ավելի վաղ տարածվել էր, որ Ելենա Մազուրը զբաղվում է սև կախարդությամբ, ինչի հետևանքով շատերը լրջորեն համարում են, որ Ջիգարխանյանի և իր կնոջ բաժանմանը այլկողմնային ուժեր են միջամտել:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am