Մարտի 12-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն։ Մարտի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը կնվազի 4-5, 13-ի գիշերը՝ 9-10 աստիճանով։
Երևանում մարտի 12-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է ձյուն, քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Մարտի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: