Միացյալ Նահանգները հայտարարել են, թե Լիբիայում քանի «Պանցիր 1» ԶՀՀ և թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ է ոչնչացվել

1in.am-ը գրում է. Ամերիկյան ռազմական թղթակիցը նշել է Լիբիայում թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ- ների և ռուսական «Պանցիր-Ս1» հակաօդային պաշտպանության զենիթա-հրթիռային համակարգերի կորուստները: Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 47 «Բայրաքթար»:

 

Մոտ վեց ամիս առաջ թուրքական լրատվամիջոցները գրել էին Լիբիայում ռուսական «Պանցիր-Ս» համալիրների ոչնչացման մասին: Բայց նոր տվյալները ամերիկացի լրագրողները հրապարակել են սեփական հետաքննությունից հետո:

Լիբիայի ազգային բանակի և Լիբիայի և Թուրքիայի ազգային միասնության կառավարության դաշինքի ուժերը երկրում ռազմական բախման մեջ են:

 

Ամերիկացի ռազմական թղթակից Ջեֆ Յավորսկու խոսքով՝ Լիբիայի ազգային բանակի տրամադրության տակ գտնվող Պանցիր-Ս համակարգերին հաջողվել է առնվազն 47 հետախուզական-հարվածային «Bayraktar TB2» ԱԹՍ խփել: Նա տեղեկացրել է նաև, որ Լիբիայում «Պանցիր – Ս1» զենիթա-հրթիռային համակարգերի կորուստները 9-ն են։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.