«Իմ դեմ հшրձшկումը կազմակերպել է ռուսաստանահայ մեր հայրենակից Արամ Գաբրիելյանովը…». Արման Բաբաջանյան

Իմ դեմ հարձակումը կազմակերպել է ռուսաստանահայ մեր հայրենակից Արամ Գաբրիելյանովը։ ՀԺ-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Հիշեցնենք, որ Խորհրդարանական քառօրյայի ընթացքում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ սուր բանավեճից հետո էլ Բաբաջանյանը հայտարարեց, որ իր հետ կապվել են օրենքով գողեր և սպառնալիքներ հնչեցրել: Դրանից հետո եւս մի քանի պատգամավորը հայտարարեց իրեն սպառնալու իր հեռախոսահամարը եւ տան հասցեն հրապարկելու մասին:

Հնչած սպառնալիքների և իր վարքն ուսումնասիրելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջի մասին զրուցել ենք անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:

 -Պարոն Բաբաջանյան, պատերազմում ռուսական զենքի պարտության մասին ԱԺ ամբիոնից խոսելուց հետո, հայտարարեցիք, որ ռուսական տելեգրամյան ալիքներով շրջանառվում է ձեր հեռախոսահամարը: Ի՞նչ եք կարծում ՝ ովքեր են պատվիրատուները և արդյոք ռուսական կողմից արձագանք, անձամբ Ձեզ, այդ հայտարարության առնչությամբ  եղե՞լ է:

— Ոչ մի գաղտնիք չկա, իմ դեմ հարձակումը կազմակերպել է ռուսաստանահայ մեր հայրենակից Արամ Գաբրիելյանովը։ Գաբրիելյանովին մարդկայնորեն կարելի է խղճալ, նրան թույլ են տվել կասկածելի սխեմաներով միլիարդներ աշխատել ոչ իր նախապատմական հայրենիքին ու ժողովրդին աջակցելու, այլ շատ կոնկրետ նպատակներով։ Պետք է նշել, որ Մոսկվան օգտագործում է ոչ միայն Արամ Գաբրիելյանովին, այլև Մարգարիտա Սիմոնյանին, Անդրանիկ Միհրանյանին, Սերգեյ Կուրղինյանին, այլոց, թեեւ հանուն արդարության պետք է նշել, որ վերջինս խոստովանել է, որ հետխորհրդային տարածքում միայն հայերն ունեն պետական բեքգրաունդ։ Պետք է նշել նաեւ, որ չկա հետխորհրդային որեւէ ժողովուրդ, որի ներկայացուցիչներին Մոսկվան օգտագործի նման կերպ։ Կամ չի կարողանում գտնել նման մարդկանց, կամ չի ցանկանում, բայց փաստը մնում է փաստ։

Եվ այսպես, որն է իշխանության քննադատության քողի տակ Արամ Գաբրիելյանովի քայլերի գլխավոր մոտիվը։ Առաջին, հայերն ընդունակ չեն պետություն ունենալ, եւ եթե չլինի Ռուսաստանի մեծահոգությունը, հայերը կործանված են։ Երկրորդ, ռուսահայ հոծ համայնքին Հայաստանի դեմ տրամադրելը, որը նույնպես Հայաստանի դեմ Մոսկվայի քաղաքականության հիմնարար ուղղությունն է։ Ահա սա է նրա գործունեության լեյտմոտիվը։

Ժամանակները փոխվել են, այդ թվում փլուզվում են կարծրատիպերը, որոնք բնորոշ են պետականություն չունեցող ժողովուրդներին։ Հայկական սուբյեկտությունը ճանաչելու խնդիրը Մոսկվայի առջեւ հառնում է ավելի համառորեն, ինչպես ասում են՝ կյանքն է ստիպում։ Գաբրիելյանովն ու հայկական ազգանուններով մյուս էմիսարները դեռեւս պահանջարկ ունեն։

Բայց ես կուզեի կանգ առնել այս հարձակման բովանդակային մասի վրա։ Ռուսական սպառազինությունը, զենքն անկասկած լավագույններից է աշխարհում, այդ հանգամանքը վիճարկելը անիմաստ է: Ամբողջ հարցն այն է, որ աշխարհում վատագույններից մեկն է ռուսական աշխատանքային մշակույթը: Եթե մի երկրում արտադրվում է մեքենա, որի՝ անգամ նախագահի մակարդակով ցուցադրությանը կամ բեռնախցիկը չի փակվում, կամ շարժիչը չի միանում, ապա նույն «մշակույթն» ու «պատասխանատվությունը» լինելու է արդյունաբերական այլ հատվածներում, այդ թվում՝ ռազմական: Այստեղ է խնդիրը:

Ինչ խոսք, սպառազինությունը ենթարկվում է նաեւ պրոպագանդիստական չափազանցության, ինչը հատկապես բնորոշ է ավտորիտար երկրներին, բայց ընդհանուր առմամբ ռուսական սպառազինության հատկանիշները չէ, որ խնդրահարույց են, այլ արտադրական ցիկլի որակը: Սա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք ռուսական սպառազինությունից: Մի շարք օբյեկտիվ պատճառներով, նաեւ որոշակի սուբյեկտիվ, դա մի կողմից բարդ, մյուս կողմից անպատեհ խնդիր է: Բայց մենք պետք է լրջորեն մտածենք սպառազինության այլ աղբյուրների միջոցով աստիճանաբար դիվերսիֆիկացվելու ուղղությամբ, էապես դիվերսիֆիկացվելու: Ընդ որում, կարծում եմ՝ դա ոչ միայն ռազմա-տեխնիկական, այլեւ ռազմա-քաղաքական անհրաժեշտություն է: Չխոսեմ այն մասին, որ պետք է ձգտենք առավելագույնս ունենալ սեփական ռազմաարդյունաբերություն: Իհարկե պետք է ձգտենք, բայց սա երկար տարիների աշխատանքի խնդիր է, որը համոզված եմ չի կարող լուծվել, առանց այդ խնդրում էլ ռազմա-քաղաքական առաջատար գործընկերների:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր  կայքում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.