«Մարտը՝ Սիսիանում…»․ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

ՇՄ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարկել Սիսիանից, որտեղ առատ տեղումներ են։

 

«Մարտը՝ Սիսիանում»,-հրապարակած լուսանկարներին կից գրել է Սուրենյանը և հավելել ամսաթիվը՝ 11․03․2021։

Հիշեցնենք, որ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են առատ տեղումներ։ Ըստ ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության՝ մարտի 11-ի ցերեկը, 12-ին հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 11-ի ցերեկը լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50 սմ-ով։

Մարտի 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.