Թուրքական ԱԹՍ-ները հարձակվել են ռուսական «Պանցիր-C1»-ի վրա

1in.am-ը գրում է. Թուրքիայի Bayraktar անօդաչու թռչող սարքերը միաժամանակյա հարձակում են գործել սիրիական բանակի սպառազինության կազմում գտնվող ռուսական «Պանցիր-C1» զենիթահրթիռային-հրանոթային համալիրի վրա, հաղորդում է Soha պարբերականը:

ԶՀՀՀ-ի դեմ օգտագործվել է մոտ 20 թուրքական հարվածային անօդաչու: Ինչպես նշվում է հոդվածում, զինամթերքներից մեկը պայթել է հրթիռային-հրանոթային համալիրի մոտակայքում, որի հետևանքով «Պանցիր-C1»-ը նվազագույն վնաս է կրել, որը հետագայում վերացրել են ռուս զինվորականները: Միաժամանակ, թուրք ռազմական փորձագետ Էնես Քայը պարզաբանել է, որ հարձակումը հետ մղելիս սիրիացիները մի շարք սխալներ են թույլ տվել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.