Ժամեր առաջ ողբերգական տղամարդն էլեկտրահարվել է էլեկտրաենթակայանում

 Մարտի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց 39/9 շենքի 2-րդ մուտքի հարևանությամբ գործող էլեկտրաենթակայանում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:

Մահացածը Այնթապ գյուղի բնակիչ, 34-ամյա Ռադիկ Գ.-ն էր, ով էլեկտրաենթակայանում աշխատանքներ կատարելու ժամանակ էլեկտրահարվել և տեղում մահացել է:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ ժամը 13:00-ից բազմաբնակարանային այս շենքում էլեկտրամատակարարումը խափանվել է և մահացածն իր գործընկերների հետ խոտանն էին վերացնում, որպեսզի բնակչությանը կարճ ժամանակում էլեկտրաէներգիա մատակարարվի և այդ ժամանակ ներսում տեղի է ունեցել ողբերգական դեպքը:

Մահացածը ամուսնացած էր, խնամքին ուներ 3 անչափահաս երեխա:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.