Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Ամբաստանյալներից Սեյրան Օհանյանն այսօր ներկա չէ նիստի, նա վատառողջ է: Վերջինիս պաշտպան Կարեն Մեջլումյանը նշեց, որ դեռևս մարտի 7-ին Օհանյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և ներկա պահին էլ գտնվում է բուժման մեջ և հավելեց, որ բուժման գործընթացը երկար չի տևի:
Դանիբեկյանի հարցին՝ որքան կտևի Օհանյանի բուժումը, պաշտպանը խնդրեց 5 րոպե ընդմիջում՝ Սեյրան Օհանյանի հետ քննարկելու և հարցին պատասխանելու համար:
Հիշեցնենք, որ մարտի 2-ին էլ աբաստանյալ Արմեն Գևորգյանի առողջական խնդիրներով պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվել էր: