Հայտնի են դարձել Արմեն Ջիգարխանյանի և նրա նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ինտիմ կյանքի մանրամասներ: Դրանց մասին խոսել է Ռոմանովսկայան «Կինը. սիրո պատմություն» հեռուստաշոուի եթերում:
Ռոմանովսկայայի մասնակցությամբ ծրագիրը կհեռարձակվի դեկտեմբերի 1-ին, բայց համացանցում արդեն հայտնվել են անկեղծ զրույցից հատվածներ:
Նրա խոսքով՝ դա սկսվել է դեռևս 17 տարի առաջ: Այդ ժամանակ 16-ամյա Վիտալինան առաջին անգամ բեմում տեսել է Ջիգարխանյանին և անմիջապես սիրահարվել է նրան առաջին հայացքից: Ռոմանովսկայան կարծում է, որ Ջիգարխանյանը ցանկացել է իրենից երեխաներ ունենալ, բայց դա չէր կարող տեղի ունենալ: «Անմտություն է հիմա խոսելը, բայց պարզապես պետք էր փորձել սկսել դրանով զբաղվել»,- խոստովանել է Վիտալինան:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am