Ինչ գործ ունեն եկեղեցականները ՊՆ-ի դիմաց. միթե եկեղեցին սատարում է ռազմական հեղաշրջմանը

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց անցկացվել է ակցիա՝ ի աջակցություն պետ Օնիկ Գասպարյանի: Ակցիային մասնակցում էին Վազգեն Մանուկյանին սատարող 2-3 տասնյակ անձինք, ովքեր ակցիայի ավարտից հետո ինչպես իրենք հայտարարեցին միանալու են Բաղրամյան պողոտայում Վազգեն Մանուկյանի հրավիրած հանրահավաքին:

Սակայն ուշագրավ է, որ ակցիայի մասնակցում էին նաև քահանաներ:

Վերջիններիս ՊՆ- դիմաց իրականացված ակցիայի մասնակիցների շարքերում տեսնելուց հետո ծագում են մի շարք հարցեր:

Միթե՞ եկեղեցին սատարում է ռազմական հեղաշրջման փորձեր անող Օնիկ Գասպարյանին, սա՞ է եկեղեցու իրական դերակատարությունը։

Եկեղեցին չունի և չպետք է ունենա իրավունք խառնվել քաղաքական պրոցեսներին, բայց արի ու տես, որ հերիք չէ խառնվում է քաղաքական պրոցեսներին, դեռ մի բան էլ սատարում է ռազմական հեղաշրջման փորձեր անող Օնիկ Գասպարյանին:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Ինչ գործ ունեն եկեղեցականները ՊՆ-ի դիմաց. միթե եկեղեցին սատարում է ռազմական հեղաշրջմանը