Այսօր՝ Վատ Լուր Արտակարգ Դեպք. Երևանում քաղաքացին ընկել է վերելակի հորանը...

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 09:18-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենիացի փողոցի թիվ 30 շենքի վերելակի հորանը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀԴեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1954 թ. ծնված Ա. Ե.-ը շենքի առաջին հարկից ընկել է վերելակի հորանը:

Փրկարարները հորանից դուրս են բերել Ա. Ե-ին, ով մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ hayreniq.am