Նոր Մանրամասներ.. Երեխա ծեծածը, մահացու վրաերթի հեղինակը հիմա էլ կասկածվում է... Մանրամասնում է Lragir.am-ի թղթակիցը

ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Արման Եդոյանը կասկածվում է կաշառք պահանջելու մեջ։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Երեւան քաղաքի բնակիչ Արտակ Գրիգորյանը հաղորդում է  ներկայացրել, որ Արման Եդոյանն իրենից կաշառք է պահանջել։ ՀՀ դատախազությունից հաղորդումն ուղարկվել է ոստիկանություն՝ ՀՀ քրեական  դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ստուգելու քրեական գործ հարուցելու հիմքերը:

Արման Եդոյանի անունն առաջին անգամ չէ, որ հայտնվում է աղմկոտ պատմություններում: 2015 թ. սեպտեմբերի 13-ին Երեւանի Ռուբինյանց փողոցում տեղի էր ունեցել մահվան ելքով վրաերթ: Մահացածը Ռուբինյանց փողոցի բնակիչ էր, ըստ ականատեսների՝ հարվածն այնքան ուժեղ է եղել, որ քաղաքացուն թռցրել է մոտ երկու տասնյակ մետր: Վրաերթի հեղինակը Արման Եդոյանն էր:

Արման Եդոյանը 2013 թվականին էլ էր հայտնվել Հանրապետության հրապարակում տեղի ունեցած մի աղմկոտ պատմության մեջ: Ըստ ԶԼՄ-ների, Արման Եդոյանը Հանրապետության հրապարակում մոտեցել եւ հեռախոսով մի քանի անգամ հարվածել է հրապարակում փուչիկ վաճառող տղային, որից հետո տղայի ուշքը գնացել էր:

Քաղաքապետարանի չինովնիկը ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվել այդ տղայի հանդեպ բռնության համար, այլեւ Երեւանի քաղաքապետարանը նրա քայլն արդարացրել էր նրանով, թե այդօրինակ վաճառողները Երեւանը վերածում են արեւելյան շուկայի: Նա պատասխանատվություն չի կրել նաեւ մահվան ելքով վրաերթի համար եւ շարունակում է պաշտոնավարել:

Արման Եդոյանը Տարոն Մարգարյանի մերձավորն է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am