Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմը տեղեկացնում է, որ մարտի 1-ին, ժամը 8։30-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու Չարենցավանի տարածքում ողբերգական ավտովթարից վախճանվել է Ջրվեժ համայնքի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը։
«Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»,- ասված է Կոտայքի թեմի տարածած հայտարարության մեջ:
Քահանայի վախճանի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը:
«Երկնքի ճամփորդ դարձավ մեր սիրելի Տեր Կյուրեղը՝ ուսուցիչը, եղբայրը, հոգևոր հայրը և հարազատը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատաել: Երջանիկ եմ, որ ճանաչել եմ այս մեծ հային, հոգևորականին և վայելել նրա իմաստուն խորհուրդներն ու ներկայությունը։ Օրեր առաջ կրկին հանդիպեցինք․․․։ Շատերն են նրա միջոցով Աստծուն ճանաչել և ճշմարիտ ուղին բռնել։ Բառերն անզոր են․․․։ Երկինքը հարստացավ, իսկ երկիրն աղքատացավ։ Տեր Հայրը գնաց հարուցյալ Փրկչի մոտ, որի անխոնջ սպասավորն էր․․․»,- գրել է վարդապետ Բաղումյանը: