Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում Ople Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելեի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի ու վիրավորի ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղն էր