Ընդդիմության կողմնակիցները վրաններ են տեղադրել Ազգային ժողովի շենքի դիմաց

Ընդդիմության կողմնակիցները շարունակում են երկու կողմից բարիկադներով փակ պահել Երևանի Բաղրամյան պողոտան:

Նրանք վրաններ են տեղադրել Ազգային ժողովի շենքի դիմաց, վառել են խարույկներ և պատրաստվում են գիշերել այդտեղ:

Նշենք՝ ավելի վաղ ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ «իշխանության հարցը լուծվելու է Ազգային ժողովում, և պատրաստ են ամբողջ գիշեր մնալ այստեղ»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.