ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՀԱՄԱՐ

 

Խոյ. Այսօր ձեզ շատ հետաքրքիր բաներ են սպասում: Պետք չի լինի արկածներ փնտրել, դրանք իրենք’ ձեզ կգտնեն: Բարեբախտաբար, դուք ժամանակին և ճիշտ եք արձագանքում այն ամենին, ինչը տեղի է ունենում ձեր շուրջը, սխալներ և վրիպումներ թույլ չեք տալիս: Դուք առիթ կունենաք հպարտանալ ձեր պրոֆեսիոնալ հաջողություններով: Տարաձայնությունները մտերիմների հետ կծագեն բավական հաճախ, սակայն լուրջ բնույթ չեն կրի, դրանք դժվար չի լինի կատակի վերածել: Հնչում են սիրո խոստովանություններ, սակայն դուք դրանց լուրջ չեք վերաբերվում և ճիշտ եք անում: Սակայն նաև կլսեք հոգուց բխող հաճելի խոսքեր, որոնք անպայման կբարձրացնեն ձեր տրամադրությունը: 

 

Ցուլ. Սա ձեզ համար չմտածված ու թեթևամիտ գործողությունների օր է: Հաճախ անգամ ինքներդ ձեզ չեք կարող բացատրել, թե ինչու գնացիք այս կամ այն քայլին. Ուղղակի ցանկություն կա ինչ-որ բան անելու, սակայն չեք հասկանում՝ թե ինչ: Մի վստահեք կողքից տրված խորհուդներին՝ չի բացառված, որ դրանք արվում են ոչ լավագույն մղումներով: Անկայուն է օրվա էմոցիոնալ ֆոնը: Օրվա առաջին կեսին դուք բռնկուն և ջղագրգիռ եք, իսկ ահա երկրորդ կեսին տրամադրությունը կտրուկ կփոխվի՝ դուք կդառնաք ուրախ և անբռնազբոսիկ և կգտեք միջոց, թե ինչպես ոգևորել և ուրախացնել շրջապատին, ինչի համար էլ կարժանանաք բարեհաճ վերաբերմունքի: 

Երկվորյակներ. Օրը բավական ձանձրալի կլինի և չի արդարացնի ձեր սպասումները: Չարժե հույսը դնել մի ինչ-որ արտառոց բանի վրա. Այսօր աստղերը ձեզ համար բավական միապաղաղ են պատրաստել՝ մանր կենցաղային խնդիրներ, աննշան դժվարություններ և նույնքան աննշան ուրախություններ: Մի փորձեք նաև ինչ-որ կերպ փոխել իրավիճակը՝ ձեր չմտածված քայլերով այն միայն ավելի կվատանա: Կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն ձեր վրա ճնշում գործադրել: Չնայած որ դա ոչ մեկին չի հաջողվի, այնուամենայնիվ՝ էմոցիոնալ դիսկոմֆորտ կզգաք: Ցանկություն կառաջանա միայնամ մնալու, բոլորից առանձնանալու: 

 

Խեցգետին. Մինչև որևէ նոր նախագծի վրա աշխատել սկսելը, համոզվեք այն բանում, որ տիրապետում եք ողջ անհրաժեշտ տեղեկությանը: Ինչ-որ բան չիմանալն այսօր նշանակում է ինքներդ ձեզ հարվածի տակ դնել: Հակառակի պես էլ, այսօր խնդիրները, որոնք ծագել են անբավարար տեղեկացվածության հետևանքով, սովորականից ավելի հաճախ են ձեր առջև ծառանում: Զգալիորեն ավելի լավ են դասավորվում անձնական հարցերը: Դուք հիանալի, գրեթե կեսխոսքից հասկանում եք նրանց, ովքեր ձեզ թանկ են և ջանք չեք խնայում նրանց խնդիրները լուծելու հարցում: Դա կօգնի հաղթահարել մի շարք վաղեմի տարաձայնություններ. դժվար թե այսօր որևէ մեկը ցանկանա հին վերքերը հիշել: 

Առյուծ. Այսօր աստղերը ձեր կողմից են, և բաց մի թողեք պահը՝ կարգավորեք ձեր գործերը, ձգտեք հարթել բարդ խնդիրները: Այսօրվա վրա կարելի է նախատեսել կարևոր հանդիպումներ. Դրանք կանցնեն ձեր ուզած ձևով: Հնարավոր է հաջող գործարքի կնքում, չի բացառվում արժեքավոր իրերի ձեռքբերում՝ բավական շահեկան պայմաններով: Ձեր բախտը կբերի նաև սիրային հարցերում, մնում է միայն, որ հաջողությունից ձեր գլուխը չկորցնեք և թեեթևամիտ քայլերի չդիմեք: Օրը կնշանավորվի անձնական կյանքում դեպի դրականը շեշտակի փոփոխություններով: Դուք անբացատրելի հմայիչ եք, և շրջապատին անհնար է դիմադրել ձեր հմայքին: 

 

Կույս. Դուք ստիպված եք լինելու զբաղվել բավական բարդ, սակայն շատ օգտական գործով, ընդ որում՝ դա չի կարելի ինքնահոսի թողնել, քանի որ ձեզանից բացի ոչ ոք չի կարող ստանալ անհրաժեշտ արդյունքը: Աշխատանքում իրավիճակը բավական բարենպաստ է, և դուք կարող եք ստանալ ղեկավարության աջակցությունը՝ ձեր գաղափարները կյանքի կոչելու համար: Չի բացառվում նոր գործընկերների հետ համագործակցության սկիզբ: Ընտանեկան հարաբերությունները խիստ ներդաշնակ են. Դուք լեզու եք գտնում բոլորի, անգամ ՝ հեռավոր ազգականների հետ: Օրը հարմար է տանը վերանորոգման աշխատանքների, ինտերիերի թարմացման համար: 

Կշեռք. Այսօր դուք ստիպված կլինեք հաճախ ռիսկի դիմել, միայն թե հուսադրողն այն է, որ ձեր բոլոր, թեկուզ առաջին հայացքից արկածախնդիր թվացող ձեռնարկումներն արդարացված կլինեն: Օրը հատկապես բարենպաստ է գործնական բնույթի բանակցություններ վարելու համար, այդ թվում և՝ այն մարդկանց հետ, ում հետ բեղմնավոր համագործակցություն չէիք էլ ակնկալում: Չի բացառվում նաև անսպասելի և բավական շոշափելի ֆինանսական հաջողությունը: Այսօր մեծ կլինի սիրավեպ սկսվելու հավանականությունը, ինչը շատ բան կփոխի ձեր կյանքում: 

 

Կարիճ. Այսօր կարելի էր նշանակալի պրոֆեսիոնալ հաջողությունների հասնել, սակայն դժբախտաբար դուք չեք կարողանում ընդհանուր լեզու գտնել աշխատակիցների և դաշնակիցների հետ, անվերջ վիճում եք, հարաբերություններ պարզում, այնինչ պետք էր ուղղակի հանգիստ քննարկել մի շարք արդիական հարցեր: Ինքնուրույն աշխատանքը շատ ավելի արդյունավետ կլինի, եթե ձեզ կողքից ոչ ոք չխանգարի իր ոչ տեղին խորհուրդներով: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ պահ է ռոմանտիկ ծամադրության, զբոսանքների և ընկերական հանդիպումների համար: Ցանկալի է շփումները սահմանափակել այն մարդկանցով, ում դուք լավ եք ճանաչում. նոր ծանոթների հետ լեզու գտնելը բարդ կլինի: 

Աղեղնավոր. Աստղերն այսօր ձեզ դրական էմոցիաներ կպարգևեն, եթ դուք առավոտից լավատեսորեն տրամադրվեք: Միայն թե այդ վերջին պահն այսօր ձեզ մոտ չի ստացվում, քանի որ ձեզ տանջում են մռայլ մտքերը և գիշերային մղձավանջներից մնացած տհաճ նախազգացումները: Գտեք ձեր մեջ ուժ՝ հաղթահարելու դրանք և պայծառ զգացումով դիմավորելու օրվա գալուստը, ինչին մեծապես կօգնեն լիցքային վարժանքները, համեղ նախաճաշը, կամ էլ՝ ուղղակի սիրելի մարդու համբույրը: Օրը շատ հարմար է անծանոթ, սակայն շատ ռոմանտիկ վայրերով զբոսնելու համար: Եթե տանից միայնակ եք դուրս գալու, ապա չի բացառվում հետաքրքիր ծանոթությունը: 

 

Այծեղջյուր. Սա այն օրերից է, երբ ստիպված պիտի լինեք հաշտվել կորուստների հետ: Այսօր կարող են բարդություններ ծագել գործընկերների և մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում, անգամ հնարավոր է, որ կորցնեք վաղեմի դաշնակիցների: Հնարավոր են կոնֆլիկտներ սեփականության և ֆինանսկան պլաների հետ կապված հարցեր քննարկելիս: Բացասական միտումների ազդեցությունը հնարավոր կլինի հաղթահարել, եթե կարողանաք շրջադարձային փոխել ձեր վարքագիծը: Մի խուսափեք էքսպերիմենտներից. ամեն մի նոր բան այնքան վտանգավոր չէ, որքան ձեզ թվում է առաջին հայացքից: Հաջող օր է ձեր մեջ ստեղծագործական ներուժ բացահայտելու համար: 

Ջրհոս. Բավական հարմար օր է, որպեսզի կարողանաք լուծել վաղուց ձեզ և ձեր մտերիմներին հուզող խնդիրներ: Ձեզ հաջողվում է արագ և արդյունավետ գործել, չվատնելով ժամանակ կասկածների և դատարկ խոսակցությունների վրա: Շատ լավ օր է ցանկացած տիպի բանակցություններ վարելու համար, սակայն առավել բեղմնավոր կլինեն արտասահմանցիների հետ հանդիպումները: Կարելի է իրականացնել ստեղծագործական մտահղացումները, սակայն դրանք անպայման պետք է լինեն յուրատեսակ և բացառապես ձեր սեփականը: Մի օգտվեք ուրիշների գաղափարներից, մի փորձեք նմանակել ուրիշներին: Դա կարող է ձեզ համար վտանգավոր հետևանքներ ունենալ: 

 

Ձկներ. Այսօր ձեզ հատկապես պետք է ուշադիր լինել, քանի որ եթե սխալներ թույլ տաք, ապա ձեզ դրանց մասին դեռ շատ կհիշեցնեն: Այսօր ձեզ ուշի ուշով հետևում են մարդիկ, որոնցից մեծապես կախված է ձեր կարիերայի հետագա զարգացումը: Պետք է ջանքեր թափեք, որպեսզի կարողանաք լավագույն տպավորությունը թողնել: Կարելի է հաջողության հասնել բանակցություններում, սակայն չի բացառված, որ այսօր կնքած պայմանագիրը հետագայում վերանայվի: Դժվար է լեզու գտնել մտերիմների հետ, ձեզ շատ են քննադատում, և շատ քիչ՝ գովաբանում: Սիրելի մարդը ձեզանից շատ բան է սպասում, օրինակ՝ գործողություններ, որոնց դուք դեռ պատրաստ չեք:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.