Քոչարյանի աջակիցները բոյկոտում են ընդդիմության փողոցային ակցիաները. Ինչն է պատճառը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ընդդիմության կազմակերպած փողոցային ակցիաներին չէին մասնակցում Քոչարյանի աջակցության գրասենյակների աշխատակիցները, այսպես կոչված՝ Քոչարյանի աջակիցները:

Պատճառը Քոչարյանի և ընդդիմության մյուս հատվածի միջև հակասությունների սրումն է. Քոչարյանի աջակիցները իբրև թե ավելի ռադիկալ քայլերի կողմնակից են, իսկ ընդդիմության մյուս ուժերին մեղադրում են ստանդարտ և ոչինչ չտվող քայլեր իրականացնելու մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.