Նոր բացահայտում. կեղծ փաստաթղթեր են ներկայացրել ՊՆ, թե մասնակցել են պատերազմին

Իրավապահները շարունակում են բացահայտումները պատերազմի մասնակիցների հարազատներից գումարներ շորթելու եւ իբր պատերազմին մասնակցելու դեպքերը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ «Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միություն» ՀԿ նախագահ Զաքար Հայրապետյանը և նույն ՀԿ-ի ևս 16 անդամներ, խարդախությամբ հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում ռազմական գործողություններին մասնակցած անձանց ՀՀ կառավարության կողմից նախատեսված ծրագրերի շրջանակներում ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով կազմել և ՀՀ պաշտպանության, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններ են ներկայացրել բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթուղթ այն մասին, թե իբրև «Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միություն» հասարակական կազմակերպության թվով 17 անդամները 28.09.2020թ.-ից մինչև 04.11.2020թ. մասնակցել են Արցախյան պատերազմին:

 

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.