Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 29-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 18։00-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ՝ 46-ամյա Կարեն Պողոսյանի վարած ВАЗ 2110 մակնիշի 58 GG 500 համարանիշի և Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Հենրիկ Ազիզյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 91 AV 009
համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Ազիզյանի ուղևորներ՝ համագյուղացիներ, 27-ամյա Ժաննա Գևորգյանն ու 6-ամյա Վերոնիկա Ազիզյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին,
որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com