Հարսանյաց հանդեսի ժամանակ կրակոցներ են հնչել

Փետրվարի 23-ին կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Երեկոյան ոստիկանության Մարտունու բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծակքար գյուղի վարչական տարածքում գտնվող «Գոհար» հարսանյաց սրահի բակում կրակոցներ են հնչել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ ժամեր առաջ նշված հարսանյաց սրահում տեղի է ունեցել հարսանյաց հանդես, որի մասնակիցներից՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Ս․ Սիրականյանը և 29-ամյա Ա․ Եփրեմյանը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, իրենց մոտ եղած որսորդական ակոսավոր հրացաններով կրակոցներ են արձակել օդում։ Ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել են նրանց և բերման ենթարկել ոստիկանության Մարտունու բաժին։ Հայտնաբերվել են նաև հանցագործության գործիք հրացանները։

Դեպքի վայրում հայտնաբերվել են թվով 5 հատ կրակված պարկուճներ։ Փաստի առթիվ Ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.