Կովի կաթը կարող է մահացու լինել երեխաների համար

Գիտնականները հայտնել են, որ կովի կաթի օգտագործումը սննդային ալերգիաներից երեխաների մահվան ամենատարածված պատճառն է: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ հետազոտությունը հրապարակվել է The British Medical Journal- ում:

Լոնդոնի Կայսերական քոլեջի մասնագետները ուսումնասիրել են 1998-2018 թվականների տվյալները: Նրանք պարզել են, որ կովի կաթին բաժին է ընկնում դպրոցական տարիքի երեխաների շրջանում սննդային մահացությունների 26%-ը: Ամենամեծ աճը նկատվել է մինչև 15 տարեկան երեխաների շրջանում:

«1992 թվականից ի վեր գետնանուշից կամ ծառի ընկույզներից մահացությունը նվազում է, բայց կովի կաթի օգտագործման պատճառով մահացությունների թիվն աճել է», – նշում են փորձագետները:

Նրանք հավելել են, որ փոքր երեխաների մեծ մասի մոտ կովի կաթից ալերգիան մեծանալու հետ անցնում է, սակայն մեծահասակների շրջանում նույնպես սննդային անաֆիլաքսիայից մահացությունների ավելի քան մեկ չորրորդը բաժին է ընկնում կովի կաթին։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նշված ժամանակահատվածում թունավորմամբ հիվանդանոց է ընդունվել գրեթե 102 հազար մարդ: Այդ դեպքերի 30% -ը եղել է սննդի պատճառով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.